ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը ձևավորվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով մշակել և հանրությանը ներկայացնել ազգային գաղափարախոսական, կրթական, մշակութային ծրագրեր։

Հիմնադրամը համագործակցում է պետական և մասնավոր կառույցների, գիտական և կրթական ոլորտի հաստատությունների, ազգային ինքնության և ավանդույթների պահպանության համար գործող կազմակերպությունների, փորձագիտական կենտրոնների, Սփյուռքի ազգային և հասարակական, կրթական կառույցների հետ։

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը միտված է գործել բացառապես հայ ազգային շահերի և գալիքի նպատակների ու երազանքների իրականացման համար։  Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և հանգանակություններից, նվիրատվություններից կամ այլ միջոցներով գոյացած ամբողջ բյուջեն օգտագործում է ծրագրերի իրականացման համար։ 

Նորություններ

Նորություններ, հայտարարություններ, ծրագրեր

Չինչին․1604 թվականի արշավանքը

Հայկական պատմական Չինչին գյուղը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի անվանումը, ըստ ամենայնի, ծագել է Արցախի (Մարտակերտի) բարբառից,…

Կարդալ ավելին

Արծվանիկ․ 1604 թվականի «Մեծ բռնագաղթը»

Հայկական պատմական Արծվանիկ գյուղը Արևելյան Հայաստանի Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Բնակավայրն ունի հազարամյակների պատմություն. այստեղ պահպանվել են 4000 տարվա հնության…

Կարդալ ավելին

Արծկե․ Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Հայկական պատմական Արծկե քաղաքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում է ՝ Վանա լճի հյուսիսային ափին։ Բնակավայրը հիշատակվում է դեռևս Վանի թագավորության…

Կարդալ ավելին

Վարդենիս․ Շահ Աբասի Մեծ բռնագաղթը

Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է, որը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում: Ըստ ավանդության՝ բնակավայրը…

Կարդալ ավելին

Հալիձոր․ Շահ Աբբասի Մեծ բռնագաղթը

Հալիձորը Սյունիքի հնագույն բնակավայրերից է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է դեռևս 10-րդ դարի սկզբից։ Այն ունի բազմադարյա պատմություն և հարուստ…

Կարդալ ավելին

Վարդենուտ․ Արագածի լանջի հնագույն ամրոցն ու 1604 թ. աղետը

Վարդենուտը Արագածոտնի մարզի հնագույն բնակավայրերից է, այստեղ են հայտնաբերվել Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամներ, գյուղի տարածքով դեռևս Արտաշեսյանների օրոք անցել է…

Կարդալ ավելին

Օշական․ 1604-ի մեծ բռնագաղթը

Օշականը հայկական հնագույն բնակավայրերից է, որը առավելապես հայտնի է Ք.ա. 7-5-րդ դարերի բերդ-ամրոցով, հերոսական ճակատամարտերով և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմով։…

Կարդալ ավելին

Քանաքեռ․ Երևանի «Հյուսիսային դարպասն» ու 1604 թ. բռնագաղթը

Քանաքեռը Հայաստանի հնագույն և նշանավոր բնակավայրերից է։ Սակայն 1604 թվականը բեկումնային եղավ Քանաքեռի համար։ Պարսից Շահ Աբբասի արշավանքի ժամանակ ավանը…

Կարդալ ավելին

Հրազդան. 1604 թվականի մեծ բռնագաղթը և քաղաքի ճակատագիրը

Հրազդանը Կոտայքի մարզի հնագույն բնակավայրերից է, որը դեռևս Ք.ա. 2-րդ դարում Մեծ Հայքի Վարաժնունիք գավառի կազմում էր։ Քաղաքը, որը նախկինում…

Կարդալ ավելին

Արծվանիստ. Հայոց պատմության հազարամյա հանգրվանը

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղը հայոց պատմության հնագույն բնակավայրերից է, որի կենսագրությունը սկիզբ է առնում դեռևս Քրիստոսից առաջ առաջին հազարամյակից: Հենց…

Կարդալ ավելին

Հարգենք մեր նախնիներին, քանի որ եթե նրանք չլինեին, մենք էլ չէինք լինի

Կույրին հարցրին. «Տեսողությունը կորցնելուց ավելի վատ բան կա՞»:
Պատասխանեց․ «Այո, տեսիլքը կորցնել»:

Կյանքում ամեն բան անցողիկ է: Երբ ամեն ինչ լավ է, ուրախացիր.
հավիտյան այդպես չի լինելու: Երբ խնդիրներ կան, մի մտահոգվիր, դա էլ այդպես
չի մնա:

Այո, երիտասարդ սերունդը պիտի լինի խաչակիր, պիտի քավի իր նախնիների
մեղքը։ Պետք է ապրես չմեռնելու, մեռնել ապրելու համար։ Դու պիտի ապրես
ժողովրդիդ համար, այլապես կերկարի նրա հոգեվարքը։ Նժդեհ

Լեզվի մահը հաճախ ժողովուրդների հոգևոր մահն է նշանակում։
Նժդեհ

Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն արժեքը դառնալ։
Նժդեհ

Եթե ուզում ես տեղ հասնել, ապա պետք է փոքր քայլերով առաջ գնալ

Ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակության ոգին,
քան այն, որ իր ճակատագիրը իրենից չի կախված։
Նժդեհ

Մեր ժողովուրդը կարող է իր տկարության մեջ մոռանալ թուրքի հասցրած
վնասները, բայց ցեղը երբեք չի մոռանում։ Ցեղից է գարահիսարցի մի հյուսն
դառնում Անդրանիկ։
Նժդեհ

Թուրքիային պետք է Հայաստանը՝ որպես գերեզմանատուն, ոչ երբեք որպես
պետություն։
Նժդեհ

Քո հայրենիքը վաղ թե ուշ էլի քոնն է լինելու, միայն թե պահպանած լինես
սերը այդ հայրենիքի նկատմամբ։ Կկարողանա՞ս տեր լինել նրան։ Այո, եթե
հոգեփոխվեցիր ու հոգեփոխեցիր ժողովուրդդ։
Նժդեհ

Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք…

Իմ թշնամին ինձ կռվել է սովորեցնում

Ամոթ այն ազգին, որն ափսոսում է ամեն ինչ տալ հանուն իր պատվի։
Ֆրիդրիխ Շիլլեր

Հզորացիր, կամ մեռիր։ Պատմության դառը դասերի խրատն է։
Նժդեհ

Հայաստանն աստվածաշնչյան երկիր է։ Նրա ընդերքում եռում է կյանքը։ Դրա
համար էլ այստեղ այսքան տաք հող է, այսքան տաք ջուր։ Հայաստանի ընդերքում
ես կյանք եմ զգում։ ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

Ազգին, ինչպես և կնոջը, չի ներվում անփութության րոպեն, երբ առաջին
պատահած բախտախնդիրը կարող է նրա նկատմամբ բռնություն գործադրել։

Հայրենիքը պիտի սիրել՝ անկախ իր քաղաքական ռեժիմից։
Նժդեհ

Պարտվում է ժողովուրդը, հենց իրեն պարտված է համարում նրա
մտավորականությունը։
Նժդեհ

Իմ թշնամին իմ թույլ տեղն է ինձ ցույց տալիս

Ազգերը, ինչպես նաև անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ՝
գողանալով կամ արտադրելով։
Սեն Սիմոն

Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկի հոգեբանությամբ ներում ենք
արտաքին թշնամիներին։
Նժդեհ

Պատմության ու քաղաքականության մեջ ձախողվում են այն ազգերն ու
պետությունները, որոնք չունեն հստակ նպատակ։
Նժդեհ

Հայրենասեր լինել՝ չի նշանակում օտարների թշնամին լինել, այլ պահել ու
պաշտպանել հայրենիքը ամեն մեկից։
Նժդեհ

Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։